
Մեր դասընթացները
Անգլերեն B1-C1

Անհատական
ՀՀ բուհերի ընդունելության քննություններին պատրաստվելը 11–12-րդ դասարանների աշակերտների կարևորագույն խնդիրներից է, և դպրոցական ստանդարտ ծրագրերը հաճախ բավարար չեն ցանկալի արդյունքի հասնելու համար։ «Էդուտորա»-ի մասնագետները, հիմնվելով բազմամյա փորձի վրա, ապահովում են ընդունելության քննություններին արդյունավետ պատրաստություն՝ կազմակերպելով անհատական և խմբային դասընթացներ։ Դասընթացը նպաստում է անգլերենի լեզվական զարգացմանը՝ տրամադրելով B2, C1 և C2 մակարդակներին համապատասխան խորացված գիտելիքներ քերականության և բառապաշարի ոլորտում, ինչպես նաև ձևավորելով խոսքի ընկալման ու գրավոր-բանավոր հաղորդակցության հմտություններ։ Արդյունքում ուսանողները ձեռք են բերում վերլուծական մտածողություն, թիմային համագործակցության կարողություններ և պատրաստակամություն ընդունելության քննության ցանկացած բովանդակային փոփոխությանը։
Դասընթացը կազմակերպվում է անհատական և խմբային ձևաչափով։
Անհատական 1 դասի տևողությունը 60 րոպե է։
Խմբային 1 դասի տևողությունը 90-120 րոպե է։