
Մեր դասընթացները
Անգլերեն B2-C2

Անհատական
Դասընթացը նպաստում է մասնակիցների անգլերենի լեզվական զարգացմանը՝ տրամադրելով B2, C1 և C2 մակարդակներին համապատասխան արդի գիտելիքներ և գործնական հմտություններ օտար լեզվի ուսուցման ոլորտում։ Այն արժևորում է անգլերենի դերը ժամանակակից կրթական, մասնագիտական, ակադեմիական և միջազգային միջավայրում՝ ձևավորելով ուսումնառողների պատասխանատու ու գիտակցված վերաբերմունքը լեզվի շարունակական կատարելագործման նկատմամբ։ Դասընթացի ընթացքում ձևավորվում են խոսքի ընկալման, բանավոր և գրավոր հաղորդակցության հմտություններ, ինչպես նաև լեզվական ու մշակութային խորացված գիտելիքներ՝ համապատասխան յուրաքանչյուր մակարդակի պահանջներին։ Միաժամանակ զարգանում են վերլուծական, քննադատական մտածողության, թիմային համագործակցության և բարդ հաղորդակցական խնդիրների լուծման կարողությունները անգլերենի կիրառման միջոցով։
Դասընթացը կազմակերպվում է անհատական և խմբային ձևաչափով։
Անհատական 1 դասի տևողությունը 60 րոպե է։
Խմբային 1 դասի տևողությունը 90-120 րոպե է։