
Մեր դասընթացները
Անգլերեն A1-C1

Անհատական
Դասընթացը նպաստում է մասնակիցների անգլերենի լեզվական զարգացմանը՝ տրամադրելով A1, A2, B1, B2, C1 մակարդակներին համապատասխան արդի գիտելիքներ և գործնական հմտություններ օտար լեզվի ուսուցման ոլորտում՝ առանձնակի շեշտադրելով խոսակցական անգլերենի զարգացումը։ Այն արժևորում է անգլերենի դերը ժամանակակից կրթական, մասնագիտական, ակադեմիական և միջազգային միջավայրում՝ ձևավորելով ուսումնառողների պատասխանատու ու գիտակցված վերաբերմունքը լեզվի շարունակական կատարելագործման նկատմամբ։ Դասընթացի ընթացքում ձևավորվում են խոսքի ընկալման, բանավոր և գրավոր հաղորդակցության հմտություններ, ինչպես նաև լեզվական ու մշակութային գիտելիքներ՝ համապատասխան յուրաքանչյուր մակարդակի պահանջներին։ Միաժամանակ զարգանում են թիմային համագործակցության, վերլուծական մտածողության և բարդ հաղորդակցական խնդիրների լուծման կարողությունները անգլերենի կիրառման միջոցով։
Դասընթացները կազմակերպվում են թե՛ անհատական, թե՛ խմբային ձևաչափով, տևողությունը՝ 60 և 90 րոպե համապատասխանաբար: