
Մեր դասընթացները
Անգլերեն B2-C2

Անհատական
Այս դասընթացի առաքելությունն է ապահովել բարձրակարգ ուսուցում՝ օգնելով մասնակիցներին արդյունավետ պատրաստվել TOEFL iBT քննությանը։ Դասընթացը համադրում է անգլերենի հենքային գիտելիքների (քերականություն և բառապաշար) ուսուցումը՝ TOEFL-ի չորս բաղկացուցիչների՝ ընթերցանության, լսողական, խոսակցական և գրավոր հմտությունների զարգացման հետ։ Միաժամանակ մասնակիցները ստանում են անհրաժեշտ ուղղորդում թեստի գրանցման գործընթացում և քննությանը մրցունակ ներկայանալու համար։ Դասընթացները կազմակերպվում են անհատական (60 րոպե) և խմբային (120 րոպե) ձևաչափերով։